ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կրոնական խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար

Կրոնական խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար
26.12.2024 | 14:40

Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամփը, Էրդողանը, Նեթանյահուն, անգամ Մակրոնն այդ խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար։ Էրդողանը գնում է Դամասկոս, որտեղից, ըստ իսլամական ավանդույթի, գալու է Դաջալը՝ Հակաքրիստոսը, Թրամպը հենվում է ավատերանական համայնքների վրա, որոնք հավատում են, որ Երուսաղեմում Երրորդ տաճարի կառուցումից հետո սկսվելու է Ահեղ դատաստանը, ու դա Աստծո կամքն է, Մակրոնը կրոնական սիմվոլիզմներով ելույթ է ունենում Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության ժամանակ, ինչը պետք է համարել Օլիմպիադայի բացման արարողության միստիկ ուղերձների շարունակություն։

Հ.Գ. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի, որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է, մեկ աչքանի չի, ինչպես նկարագրվում է իսլամական ավանդույթներում, խղճուկ է ու հարբեցող, բայց որոշել է Հայաստանից սկսել աշխարհի վերաֆորմատավորումը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ